Մանկական հիվանդություններ
Կիստոզային երիկամներ
Կիստոզային երիկամներ, երիկամային հիպոպլազիա։ Այս հիվանդությունները մեծ մասամբ ուղեկցվում են զարկերակային արյան ճնշման բարձրացումով։ Երիկամների, ինչպես նաև միզուղիների զարգացման արատների հայտնաբերմանն օգնում են որոշակի կլինիկական ախտորոշման հետազոտությունները և ուռոգրաֆիան։ Զարկերակային ճնշումը բարձր է լինում նաև ֆեոքրոմոցիտոմա հիվանդության ժամանակ։ Վերջինս մակերիկամի քրոմատինային հյուսվածքների ուռուցք է, որի ժամանակ չափից ավելի կատեխոլամիններ են արտադրվում (ադրենալին, նորադրենալին): Տվյալ դեպքում հիպերտենզիան կատեխոլամինների չափից ավելի շատ արտադրության հետևանք է։ Բարձրանում է ինչպես սիստոլային, այնպես էլ դիաստոլային ճնշումը։ Հիվանդությանը բնորոշ է արյան զարկերակային ճնշման նոպայաձև արտահայտված բարձրացումը, որն ուղեկցվում է անհանգստությամբ, վախի զգացումով, դողով, սարսուռով, մաշկածածկույթի գունատությամբ, քրտնարտադրությամբ, սրտխառնոցով, փսխումով, երբեմն կարող է բարձրանալ նաև ջերմությունը։ Նկատվում է նաև արտահայտված պուլսացող բնույթի գլխացավ, հիվանդը կորցնում է զանգվածը։ Եթե ուռուցքը հնարավոր է շոշափել, ապա շոշափումը առաջացնում է ադրենալինային ռեակցիա՝ հիպերտենեզիան մեծանում է, սկսվում է շաքարամիզություն։ Հիվանդությունը ախտորոշելու նպատակով կատարվում է ռետրոպնևմոպերիտոնեում։ Որոշվում է կատեխոլամինների պարունակությունը և նրանց ածանցյալների արտազատումը մեզով, կատարվում է դեղաբանական փորձ՝ հիստամինով կամ տրոպաֆենով։
Երեխաների մոտ զարկերակային ճնշման, հատկապես դիաստոլային ճնշման բարձրացումը նկատվում է նաև առաջնային ալդոստերոնիզմի (Կոնի հիվանդություն) ժամանակ։ Սա հազվադեպ հիվանդություն է, կապված է մակերիկամի կեղևային մասի հորմոն արտադրող ուռուցքի հետ, որի դեպքում ավելանում է ալդոստերոնի արտադրությունը։ Ալդոստերոնի գերարտադրությունն օրգանիզմում առաջացնում է ջրաէլեկտրոլիտային հավասարակշռության խախտում՝ հիպոկալեմիկ ալկալոզի և նատրիումի քանակի ավելացումով։ Կայուն հի-պերտենզիայի ֆոնի վրա հիվանդների մոտ նկատվում են նոպաներ, որոնք հիշեցնում են ֆեոքրոմոցիտոմա հիվանդությունը։ Սակայն, ի տարբերություն վերջինիս, այն հաճախ ուղեկցվում է բրադիկարդիայով։ Հիպերտենզիայի հետ կապված փոփոխություններ են առաջանում նաև աչքի հատակում, որոնք երեխաների մոտ հատկապես արագ են զարգանում և հանգեցնում տեսողության խանգարման, ընդհուպ մինչև կուրացման։
Զարկերակային հիպերտենզիա է նկատվում նաև վեգետատիվ-անոթային դիստոնիաների հիպերտենզիվ ձևի ժամանակ` բարձրանում է երեխաների գրգռվածությունը, նրանք շուտ են հոգնում, ունենում են քրտնարտադրություն։
Սրտանոթային համակարգի հիվանդություններից, որոնք առաջանում են զարկերակային ճնշման բարձրացման հետևանքով, կարելի է նշել աորտայի նեղացումը (կոարկտացիա)։ Եթե աորտայի նեղացումն արտահայտված է, ապա հիվանդության նշանները կարող են ի հայտ գալ ծնվելուց անմիջապես հետո կամ կյանքի առաջին ամիսներին՝ կապտուկ, շնչահեղձություն, ստորին վերջույթների այտուց և սրտի սահմանների մեծացում։ Հիվանդության ախտանիշները հաճախ հայտնվում են դպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնք գանգատվում են գլխացավերից, սրտխփոցից, քթային արյունահոսությունից։ Սրտի սահմանները լայնացած են դեպի ձախ, երկրորդ միջկողային տարածությունում լսվում է սիստոլային աղմուկ, որը տարածվում է դեպի սրտի գագաթը, պարանոցի անոթները և միջթիակային տարածությունը։ Կարևոր ախտանիշ է նաև վերին և ստորին վերջույթներում զարկերակային ճնշման մեծության տարբերությունը, որը վերին վերջույթում լինում է բարձր, իսկ ստորինում՝ ցածր, կամ երբեմն չի որոշվում։ Բարձր տարիքի երեխաների կրծքավանդակի վրա կողմնաճյուղային անոթներ են առաջանում։
Կարդացեք նաև
Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր
Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները...
Առավել հաճախ գրիպն ընթանում է շատ սուր, բնորոշ են դողը, թուլությունը, գլխացավը, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը մինչև տենդային թվերի, այսինքն՝ 40 աստիճանի։ Վերին շնչուղիների կատարալ դրսևորումներն ի հայտ են...
Ի՞նչ ախտաբանություն է մանկական ուղեղային կաթվածը:
Մանկական ուղեղային կաթվածը (ՄՈՒԿ) հավաքական ախտորոշում է: Երեխայի ծնվելուց հետո ուղեղի տարբեր...
Խոսենք պտղի և նորածնի հիպօքսիաների մասին:
Հիպօքսիան թթվածնի պակասն է հյուսվածքներում: Այդ գործընթացը կարող է սկսվել ներարգանդային կյանքում...
Աղիքի ինվագինացիան քղիքի մի հատվածի ներդրումն է մյուսի մեջ՝ աղիքային անանցանելիության զարգացումով։ Հիվանդությունը հիմնականում զարգանում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ...
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը...
Բոլորն են երազում առողջ երեխա ունենալ, բայց ոչ բոլորն են գիտակցում, որ դրա համար նախ պետք է հոգալ սեփական առողջության մասին. Նման կարծիքի է «Շենգավիթ» բկ նորածնային և մանկական վիրաբուժության բաժանմունքի...
Շնչառական հիվանդություններն ամենահաճախն են հանդիպում, քանի որ հիմնականում վիրուսային ծագում ունեն և փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով: Հետևաբար, քանի դեռ հաճախ հանդիպող շնչառական վիրուսների...
Պարբերական հիվանդությանը (միջերկրածովյան ընտանեկան տենդ) վերաբերող հաճախ տրվող հարցերին պատասխանեց Արաբկիր բժշկական համալիրի Մանկական գաստրոէնտերոլոգիական ծառայության և Պարբերական հիվանդության...
Օրթոպեդիան մասնագիտություն է, որը զբաղվում է հենաշարժիչ համակարգի ախտաբանություններով: Մանկական օրթոպեդիան զբաղվում է հենաշարժիչ համակարգի բնածին եւ ձեռքբերովի խնդիրներով...
Ինչո՞ւ է շաքարային դիաբետն անհանգստացնում մանկական տարիքում , ինչպե՞ս կանխարգելել, ի՞նչ պարբերականմությամբ արյան մեջ չափել շաքարի մակարդակը եւ հիվանդությանը վերաբերող նման այլ հարցերի շուրջ զրուցեցինք...
Հայաստան Համահայկական հիմնադրամի «Հեռաուսուցում և խորհրդատվություն» ծրագրի շրջանակում փետրվարի 16-ին Հանրապետական գիտաբժշկական գրադարանում տեղի ունեցավ «Երեխաների արտահիվանդանոցային...
Չնայած նրան, որ վերջին չորս տասնամյակների ընթացքում քաղցկեղից մահացության մակարդակը նվազել է գրեթե 70 տոկոսով, այնուամենայնիվ, նախկինի պես հիվանդություններից երեխաների մահացության հիմնական պատճառներից է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն